Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:
Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝
-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝
— Է՜է՜հ, չէ մի չէ …
Ես ծտի գլխի որդերը շարժվում են.
-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:
Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:
Էս այծին թե՝
-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս այծը թե՝
-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:
II
Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝
-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Հովիվը թե՝
-Պահ, ա՛յ ծտի ճուտ, ես իմ դմակավոր գառները թողնեմ, գամ քո պուճուր ա՞յծը ուտեմ:
Էս ճուտն էլ թե՝
-Դե լա՜վ, կտեսնես:
Ու թռչում գնում է:
Գնում է, գնում, մի գյուղում մի հարսանիքի է հանդիպում: Հարսանիք, ի՜նչ հարսանիք, էլ դու սուս: Զուռնաչին ու դհոլչին հո չեն ածում, հո չեն ածում, սարերը դմբդմբում են: Մի կերպ գնում է դհոլչու ականջին ասում.
-Ա՛յ դհոլչի, ի՞նչ կլինի գաս, էն սարում մի հովիվ կա, դհոլիդ ձայնով գժվացնես նրան, որ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս մարդը թե՝
-Ա՛յ, ծիտ. ես իմ հարսանիքը թողնողը չեմ, սարի հովվի հետ էլ գլուխ դնողը չեմ:
Ծիտը ճարը կտրած թռչում գնում է: Գնում է, տան պատի տակ մի մուկ է տեսնում.
-Մո՛ւկ, ա՛յ մուկ, գնանք դհոլչու դհոլը ծակի, որ չի գնում հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս մուկն էլ ոչ մեկ, ոչ երկուս, ետ է դառնում, թե՝
-Ա՛յ, ծտի ճուտ, կորի գնա, է՜, ես էս գաթեն ու աղանձը չեմ թողնի գամ քո չոր դհոլը ծակեմ:
III
Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում: Էս ծիտը կատվի ականջի տակ փսփսում է.
-Փիսի՛կ, փիսի՛կ:
-Մյաո՜ւ, ի՞նչ…
-Արի գնանք էն մկանը կեր, որ չի գալիս դհոլը ծակի, դհոլչին չի գալիս հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս կատուն թե՝
-Ա՛յ ծիտ, ծտի ճուտ, ես էս կաթ ու մածունը թողնողը չեմ, գամ քո հարամ մուկն ուտեմ:
-Դե լա՜վ,- ասում է ծիտն ու գնում է պառավին գանգատվում,- նանի՛, ա՛յ նանի, էս կատվին մի լավ դնգստի, քո կաթն ու մածունը նա է ուտում, գո՛ղ է, գո՛ղ:
Պառավը գավազանը տանում է բերում տուր թե կտաս կատվին: Կատուն տեղից պոկվում է, վազ տալիս՝ մկանն ուտի, մուկն էլ վազում է՝ դհոլը ծակի, դհոլչին վազում է՝ հովվին գժվացնի, հովիվը վազում է՝ այծին ուտի, այծը վազում է՝ տերևին ուտի, տերևն էլ դողդողալով ծտին սրբում է, մի լավ մաքրում:
Ծիտն ուրախացած թռչում է իր բույնը, կանգնում ճյուղին ու երգում.
Ծիտն եմ, ծիտն եմ,
Ծտի ճուտն եմ:
Մոր բերած եմ:
Հոր պահած եմ:
Անուշ քրոջ թռցրած եմ,
Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ:
Հարցեր և առաջադրանքներ
1.Կարո՞ղ ես ճիշտ դասավորել բառերը:
մի տանը օր էլ էս չի լինում, մեծ Օրերից ծիտը ճուտը փոքրին ասում է. «Արի թռչել քեզ սովորեցնեմ»:
Մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»:
2.Կարո՞ղ ես հիշել նմանատիպ հեքիաթներ, գրի՛ր դրանց վերնագրերը:<<Խոզն ու ագռավը>>, <<Ծիտը>>:
Լինում է,չի լինում մի միամիտ մարդ է լինում: Անունը Պողոս:Էս Պողոսը մի օր գառներին տանում է արածացնելու և քնում է:Գառները շատ են հեռանում և գայլերը նրանց տեսնում են և հարձակվում նրանց վրա: Պողոսը արթնանում է և տեսնում , որ գառներին կերել են: Սկզբում դարդ է անում , իսկ հետո պառկում է ու նորից քնում:
Լինում է, չի լինում մի գազար: Այս գազարը շատ-շատ է սիրում թռչկոտել: Մի անգամ նա թթվից թռնում է դուրս: Հետո նա իր մայրիկին և հայրիկին զգուշացնում է, որ գնում է ճամփորդելու: Նա գնում է և հայտնվում անապատում: Նա ման է գալիս իր նման բանջարեղեններ, բայց չի գտնում: Վերջում հոգնում է և որոշում է հետ գնալ: Այսպիսով,վերադառնում է ընկերների մոտ և նրանց հետ միասին ուրախ ժամանակ անցկացնում:
Լինում է չի լինում մի գյուղ է լինում: Այս գյուղում չի լինում համեղ ուտելիք:Մի անգամ այս գյուղից մի տղա գնում է Հայաստան, որ տեսնի ինչ են հայերը պատրաստում : Նա տեսնում է, ինչպես հայերը պատրաստում են լավաշ, և ինքն էլ է փորձում: Այս ամենից հետո նրան ճանապարեցին տուն լավաշով: Նրա գյուղացիները, տեսնելով որ տղայի ձեռքին ուտելիք կա ,միանգամից հարձակվում են նրա վրա: Նա ցույց է տալիս լավաշը:Եվ ամբողջ գյուղը զարմանում է: Մեկը գոռում է.
-Այս ի՞նչ ուտելիք է:
Տղան ասում է.
-Սա լավաշ է:
Մարդիկ զարմանում են, և տղան տալիս է մի կտոր ամեն մեկին: Նրանց շատ է դուր գալիս, և նրաք էլ են փորձում պատրաստել:
Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։
Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճառով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.
— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:
Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.
— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:
Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:
Գրտնակը խմորը բացող հարթ փայտիկ է, որով բարակեցնում են խմորը: Հայկական խոհանոցում այն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, առանց որի անհնար է թխել հայոց նրբահամ լավաշը:
Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնափայտը նվիրեց մարդկանց:
Թոնիրը որպես ջեռոց, ջերմամշակման գործիք՝ հայկական խոհանոցի առաջին գործիքներից է: Այն, ինչ պատրաստվում է կճուճեղենում ու գետնի մեջ փորված թոնրում, հայկական ծագում ունի։ Գետնափոր թոնիր ունեցել են միայն հայերը։ Թոնիրը տարբեր ազգեր են փոխառել հայերից, սակայն դրա ծիսական նշանակությանը տեղյակ են միայն հայերը: Հայերը թոնիր օգտագործել են դեռևս հազարամյակներ առաջ: Արևապաշտության շրջանում թոնիրը համարվել է Արևի խորհրդանիշը Երկրի վրա: Հեթանոս հայերը թոնիրը նմանեցրել են գետին մտնող՝ մայր մտնող արևի հետ։ Հայ կանայք ամեն անգամ հաց թխելիս կամ կերակուր պատրաստելիս խոնարհվել են նրա առաջ, որընշանակել է նաև խոնարհում աստվածության առջև:
Ավանդական ընտանիքներում թոնիրը միշտ նույնացվել է օջախի հետ: Գաղտնիք չէ, որ հնում հայ գերդաստանը ապրել է մի հարկի տակ, որի մեծ սենյակի կենտրոնում, որպես կանոն, եղել է թոնիրը: Թոնրի մոտ ամուսնանում էին, երեխա կնքում, նրա շուրջը հավաքվում թե՛ ճաշի ժամին, թե՛ հավաքույթների, թե՛ հանգստի ժամանակ:
Հաճախում եմ դպրոց 2023 թ.-ից: Այս դպորցը ընտրել են մայրիկս և հայրիկս՝ բազմաթիվ դպրոցներ այցելելուց հետո: Իմ կածիքով իսկական սեբաստացին պետք է լինի ուժեղ,չհաձնվող,այլ մարդկանց առաջնորդող: Նա պետք է լինի ազնիվ, կենդանասեր և մարդասեր,խնայի շրջակա միջավայրը և տարածի բարություն և արդարություն: Նա նաև պետք է լինի գրագետ և տեղեկացված,իմանա հայոց պատմությունը և հայկական սովորույթները,ինչպես նաև լավ ծանոթ լինի հայկական ավադական ծեսերին և իրադարձությունների: Մեր ընտիքում առաջին սեբաստացին ես եմ և պատվով կտանեմ այդ կոչումը:
Մուկը ուզեց Ամուսնանալ Եվ հզորին Փեսա դառնալ։ Նրան ասին, Որ աշխարհում Արեգակն է Սիայն հզոր։ Մուկը տեղից Վեր է կենում, Իրեն կոկում Ու փառավոր Գարնան մի օր, Ջերմ առավոտ Ուղիղ գնում Արևի մոտ։ Գնում, ասում. – Բարև, բարև, էս աշխարհի հզոր արև՛. Քո դստրիկը Հեզիկ-նազիկ, Հեզիկ-նազիկ Ոսկեմազիկ, Տուր ինձ՝ տանեմ, Անեմ հարսիկ։ – Ես որտեղի Հզորն եմ որ… Տե՛ս էն ամպն է Ինձնից հզոր, Մին էլ տեսար Արագ, արագ, Կտավի պես Երկար-բարակ Տարածվում է, Կապուտակում, Վարագույրով Դեմքս ծածկում, – Արեգակը Մկանն ասավ։
Մուկը վազեց Ամպին հասավ. Այ, հզոր ամպ, Բարև, բարև. Ու՞ր ես գնում Վերև, վերև։ Քո դստրիկը Հեզիկ-նազիկ, Հեզիկ-նազիկ Ոսկեմազիկ, Տուր ինձ՝ տանեմ Անեմ հարսիկ։ -Ես որտեղի՞ Հզորն եմ որ… Այ, քամին է Ինձնից հզոր։ Որ բարկացավ, Էլ գութ չունի, Ուր ուզենա՝ Ինձ կտանի։ Նա ինձ կանի Փաթիլ-փաթիլ, Ու կքամի Կաթիլ-կաթիլ։
Մուկը վազեց Հասավ քամուն. -Քամի՛, ասավ, Հզոր ես դու։ Ամպին կանես Փաթիլ-փաթիլ Ու կքամես Կաթիլ-կաթիլ։ Քո դստրիկը Հեզիկ-նազիկ, Հեզիկ-նազիկ Ոսկեմազիկ, Տուր ինձ՝ տանեմ Անեմ հարսիկ։ – Ե՞ս եմ հզոր… Երանի՜ քեզ. Չէ՛, չէ՛, մկնիկ, Դու խաբվել ես։ Զորեղ տեսնես Դու սև գոմշին, Կուզեմ պոկեմ, Բերեմ կաշին, Բայց որտեղի՞ց… Ինչի՞ տեր եմ, Որ ուզածս Պոկեմ, բերեմ։
Մաս 2
Մուկը դիմեց Գոմշին արտում՝ Լուծ քաշելիս, Հոգնած, տրտում. -Գոմե՛շ,-ասավ,- Դու հզոր ես, Ուժի տեր ես, Քո դստրիկը Հեզիկ-նազիկ, Հեզիկ-նազիկ Ոսկեմազիկ, Տուր ինձ տանեմ, Անեմ հարսիկ։ -Ե՞ս եմ հզոր Եվ ուժի տե՞ր… Որ էդպես է, Բա էս անտեր Գութանն ի՞նչ է Ինձ չարչարում Ու իմ ուսին Ցավ պատճառում։ Գոմշին թողեց, Վազեց գնաց.
-Հզոր գութան,- Ասավ,- մի կաց… Օրոր, շորոր Արտ ես վարում, Հողում խոր-խոր Ակոս շարում, Քանի՜- քանի՜ Լուծ ու լծկան Ճիպոտի տակ Քեզ քաշող կան։ Քո դստրիկը Հեզիկ-նազիկ, Հեզիկ-նազիկ Ոսկեմազիկ, Տուր ինձ՝ տանեմ, Անեմ հարսիկ։ -Ուժիս գովքը Այլ կերպ կտան. Հզորն ո՞վ է, Էն էլ գութա՞ն… Որ հզոր եմ, Ինչո՞ւ համար Հողի միջին Մութ ու խավար՝ Ինձնից ուժեղ Արմատ ու սեզ Ինձ ջարդում են Ուզածի պես։
-Արմա՛տ, արմա՛տ, Հզոր արմատ,- Ասավ փեսա Մուկը մի մատ։ Դու շատ զոռ ես, Դու հզոր ես, Հզոր գութան Դու կկոտրես։ Քո դստրիկը Հեզիկ-նազիկ, Հեզիկ-նազիկ Ոսկեմազիկ, Տուր ինձ տանեմ, Անեմ հարսիկ։ -Արմատը՝ ո՞վ, Հզորը՝ ո՞վ, Վեր կաց գնա Դու մկան քով, Ա՛յ ձեր ցեղը Շատ հզոր է, Գետնի միջին Բուն կփորե, Կորոնե Սեզ ու արմատ, Կուտե, կուտե Մեկ-մեկ, հատ-հատ։
Մուկը վազեց Մկնուհու մոտ. -Նանի՛ ,-ասավ,- Մեր հին ծանոթ, Ա՛յ, արմատը Խոսքիս վկա, Քեզնից հզոր Չկա՛, չկա՛, Քո դստրիկը Հեզիկ-նազիկ, Հեզիկ-նազիկ Շեկլիկ մազիկ, Տո՛ւր ինձ՝ տանեմ. Անեմ հարսիկ։ – Բարով, մկնի՛կ, Բարով տեսա, Ես քեզ զոքանչ, Դու ինձ փեսա։ Իմ դստրիկս Հեզիկ-նազիկ, Շեկլիկ-մեկլիկ Շեկլիկ մազիկ, Կտամ ես քեզ, Արա հարսիկ։
Մուկը մկան Առավ փեսա. էս աշխարհի Օրենքն է սա։
Հարցեր և առաջադրանքներ
5. Այս ստեղծագործության մկանը մի քանի խորհուրդ տո՛ւր:
Մուկ ջան, պետք չէ շրջել ամբողջ երկիրը հարս գտնելու համար : Կարելի է ամուսնանալ նրա հետ, ով սիրում է քեզ կամ դու ՝ իրեն:
Ստեղծագործությունից առանձնացրո՛ւ ի՞նչ և ինչպիսի՞ հարցերին պատասխանող 10-ական բառ և մուտքագրի՛ր համապատասխան սյունակում: