Ղազարոս Աղայան Անահիտ

Ղազարոս Աղայան

Անահիտ

Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա։ Դա գտնվում էր այժմյան Գանձակի և Շուշվա մեջտեղը՝ Թարթառ գետի վրա։ Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը՝ իր ընդարձակ ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը։ Այդ հինօրյա արհեստական անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով, որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր աշտարակները։ Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր կատարում բնավ այն թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար, որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին։

Մեկ անգամ Վաչե թագավորի միամոր որդին՝ Վաչագանը, որ մի նորահաս երիտասարդ էր, պալատի պատշգամբի վրա կռթնած նայում էր իրանց այդ ծառաստանին։ Եղանակը գարնանային էր և առավոտյան արևաբացին աշխարհի բոլոր երգեցիկ թռչունները, կարծես խոսք մեկ արած՝ հավաքվել էին այդ ծառերի վրա, որ մի ընդհանուր նվագահանդես սարքեն և իրար հետ մրցեն։ Մինն իր սրինգն էր փչում, մյուսն իր փողը, բայց հաղթանակը խոսողն էր տանում։ Սոխակն էր այդ խոսողը՝ բյուլբյուլն Աղվանից, սիրահար սրտերի միակ մխիթարիչը։ Նա որ սկսում էր նվագել իր բյուրաղի քնարը, իսկույն լռում էին մյուսները և, ականջները սրած՝ նրան էին լսում և նրա դայլայլիկի բյուրավոր ելևէջներից դաս առնում։ Մինը սովորում էր նրա ծլվլոցը, մյուսը՝ նրա կլկլոցը, մինը՝ շվշվալը, մյուսը՝ սուլելը, և մեկ էլ հանկարծ ամենքը միասին, միախառն ձայնով սերտում էին իրանց սովորած եղանակները։

Արդյոք սրա՞նց էր ականջ դնում Վաչագանը այնպես լուռ, այնպես ակնապիշ։ Ոչ… Ուրիշ հոգս, ուրի՛շ ցավ կար նրա սրտումը. սրանք միայն սաստկացնում էին նրա ցավը և խոր տխրության մեջ ձգում նրան։

Այս տխուր մտմտուքից հանեց Վաչագանին նրա մայրը՝ Աշխեն թագուհին, որ այդ պահուն մոտեցավ նրան և, մոտը նստելով, հարցրեց.

— Վաչի՛կ, ես տեսնում եմ, որ դու սրտումդ մի ցավ ունիս, բայց թաքցնում ես մեզանից։ Որդի, ասա՛ ինձ, ինչո՞ւ համար ես այդպես տխուր։

— Մա՛յր, ճշմարիտ ես ասում,— պատասխանեց որդին,— աշխարհիս փառքն ու վայելչությունը աչքիս չեն երևում։ Ուզում եմ հեռանալ աշխարհիցս, գնալ անապատ։ Ասում են՝ Մեսրոպ վարդապետը կրկին եկել է Հացիկ, իր շինած վանքումը միաբանություն է հաստատել, աշակերտներ ժողովել, ուզում եմ ես էլ գնալ այնտեղ։ Մա՛յր, դու չգիտես, թե ինչքա՛ն լավ գյուղ է այդ Հացիկը։ Այնտեղի թե՛ տղերքը և թե՛ աղջկերքը այնպես սրամիտ, այնպես գեղեցիկ են, որ եթե տեսնես՝ կմնաս հիացած։

— Ուրեմն, նրա՞ համար ես գնում Հացիկ, որ այնտեղ տեսնես քո սրամիտ Անահիտին։

— Մա՛յր, դու որտեղի՞ց գիտես նրա անունը։

— Մեր պարտիզի սոխակները բերին ինձ այդ համբավը։ Սիրելի՛ Վաչիկ, ինչո՞ւ ես մոռանում, որ դու Աղվանից թագավորի որդին ես։ Թագավորի որդին կա՛մ թագավորի, կա՛մ մեծ իշխանի աղջիկ կուզի և ոչ թե՝ մի գեղջկուհի։ Վրաց թագավորը երեք աղջիկ ունի, կարող ես ընտրել նրանցից որին կամենաս։ Գուգարաց բդեշխն ունի մի շատ գեղեցիկ աղջիկ, որ իր միակ ժառանգն է, իր հարուստ կալվածների միակ տիրուհին։ Սյունյաց իշխանն ունի դարձյալ մի շատ սիրուն աղջիկ, վերջապես՝ մեր հազարապետի Վարսենիկն ի՞նչ պակաս աղջիկ է. մեր աչքի առջև մեծացած, մեր ձեռքով կրթված…

— Մա՛յր, ես արդեն ասացի, որ պիտի երթամ վանք, բայց եթե դուք ուզում եք, որ ես անպատճառ ամուսնանամ, ապա գիտացեք, որ իմ ուզածը միայն և միայն Անահի՛տն է…

Այս ասաց Վաչագանը և, ամոթից կարմրելով, վազեց դեպի պարտեզ, ինչպես մի ծանր բեռնից ազատված փախստական գերի…

Հայր Բոնամիի հեքիաթը

Հայր Բոնամիի հեքիաթը
Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ
Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն
էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը
որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:
Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր,
սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է
լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ:
Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է
դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն
տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:
Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն: – Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք
այնտեղ:
Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են
շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:
Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք
գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:
Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ
մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում: – Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա: – Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք: – Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ
կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը
բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:
Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ
զվարճալի էր:
Հարցեր և առաջադրանքներ

  1. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր: դղյակ
  2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:
    Հայր Բոնամիի հեքիաթը նրա մասին էր, որ երկու որսորդ գնում են անտառ այնտեղ չկար ծառ և թուփ: Այնտեղ նրանց ճանապարհի վրա մի նապաստակ է լինում, որսորդները նապաստակին սպանում են: Հետո մի դղյակ են գտնում, և մի ծերունի է բացում, և նրա մորուքը հասնում էր մինչև գետ: Հետո նրանք ներս են մտնում և ուտում նապաստակին:
  3. Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու
    արտահայտություններով:
    Հայր Բոնամին մի ծիծաղաշարժ պատմություն գիտեր: Հայր Բոնամին մի զվարճալի պատմություն գիտեր:
    Որսորդները շվարել կանգնել էին ապարանքի մոտ:Որսորդները զարմացել կանգ էին առել դղյակի մոտ:
    Նրանք թակեցին խորտակված դղյակի դուռը: Նրանք ծեծեցին կորած ապարանքի դուռը
  4. Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել: Հայր Բոնամին շատ հումորով էր, սիրում էր պատմություններ հնարել և պատմել բոլորին:
  5. Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը: Եթե Սուտլիկ Որսկանը լսեր այդ պատմությունը համ կծիծաղեր, համ էլ կմտածեր,որ իր հեքիաթից? են վերձրել: Նա կմտածեր-կմտածեր և նորից կծիծաղեր:
  6. Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում մի կախարդական աշխար է լինում: Այդ աշխարհում բոլորը ուրախ էին, բայց ոչ ոք չկար: Այնտեղ խինդ ու ծիծաղ կար, բայց ոչ ոք չէր ապրում: Երեխաները դպրոց էին շտապում, բայց դպրոց չկար: Այդ աշխարհը մեծ էր, բայց վերանում էր մեկ վայրկյանում:

Գրադարանում

(մաս երկրորդ)

Վիլյամ Սարոյան

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում,

երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։ – Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ

կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե

ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ

դիտեցեք գրքերը։ – Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։

Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

– Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի

պահ մտքերի մեջ ընկավ։- Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց

գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։

Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը

կանաչ էր, թարմ խոտի նման։- Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ

է, Յուլիսիս։

Փոքր – ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց

ձեռքում, հետո բացեց։ – Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց

տվեց տպագրված տողերը։- Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է,

բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։- Չեմ

կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե

ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։

Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։ – Նա թերթում էր էջերը.- Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր,

մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր

են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում

էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ – Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս,

մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան

գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում

էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ ես կարծում, ինչ  կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

Կարծում եմ, որ կդառնամ ավելի խելաց:

2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում: Նրանք տառեր և բառեր և աղջկա նկար:

3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ: Որովհետև նա առաջին անգամ մտել էր գրքերի աշխարհ:

4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման: Իմ ընկերներից Յուլիսիսին նման է Ադամը, որովհետև նա սիրում է գրքեր:

 «Չարլին և շոկոլադե 🍫🍫🍫 գործարանը» ներկայացումը

Բարեվ ձեզ, ես Տիգրանն եմ: Երեկ մենք դասարանով գնացել էինք «Չարլին և շոկոլադե գործարանը»ներկայացումը: Սկզբում մենք տեսանք Չարլիի ընտանիքը՝ հայրիկին ,մայրիկին և նրա պապիկին: Հետո աստիճաններից բեմ եկավ մարդ, որն ասաց, թե ով է հաղթել շոկոլադե ոսկեգույն թուղթը: Հետո մենք տեսանք մի շատ գեր տղայի, որը ամբողջ օրն ուտում էր շոկոլադ: Հետո մի որիշ տղայի, որն անընդհատ հեռախոսի մեջ էր: Հետո տեսանք մի աղջկա, որն ամբողջ օրը ծամոն էր ծամում: Հայտնվեց մի հարուստ աղջիկ: Եվ մնացել էր մի ոսկեգույն թուղթ : Չարլին առաջինը չունեցավ թուղթ: Բայց հետո նա շահեց և եկավ իր պապիկի հետ գործարան: Գործարանում նրանք տեսան Վիլի Վոնկային և սկսվեց էքսկուրսիան: Առաջինը գեր տղան հայտնվեց խողովակի մեջ և չկարողացավ բարձրանալ: Նրա մայրիկը շտապ գնաց, որ գտնի նրան: Հետո եկավ տղան, որն անընդհատ հեռախով էր խաղում: Վիլի Վոնկան նրան կոնֆետ տվեց , որի շնորհիվ մորուք աճեց: Հետո եկավ աղջիկը ,որն անընդհատ ծամում էր ծամոն: Իսկ հարուստ աղջկան վերցրեց սկյուռիկը: Եվ մնացել էր մենակ Չարլին: Վիլի Վոնկան հարցրեց նրան, թե դու կուզես ունենալ այս գործարանը, թե մնաս քո ընտանիքի մոտ: Չարլին ընտրեց իր ընտանիք: Իսկ պապիկը մնաց այդ գործարանում :

Գրադարանում Վիլյամ Սարոյան


(մաս առաջին)
Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային
գրադարան։
Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր
լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները
պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային
ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ
դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ
էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում
էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի
մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս
հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը
հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին
գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝
գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր
եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին
ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց. – Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ
կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։
Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և
մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ
հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ
ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։ – Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։ – Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։ – Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։ – Բոլորը,- ասաց Լայոնելը։ – Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։ – Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն
չորս գիրք կարելի է վերցնել։ – Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։ – Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։ – Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։
11

  • Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի
    ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել.
    բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։ – Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։ – Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։ – Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։ – Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։ – Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։ – Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ
    ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։
    Հարցեր և առաջադրանքներ
  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում: Պետք է լուռ մմնալ, որ չխանգարել ուրիշներին: Պետք է ցածր կարդալ:
  2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում: Նրանցից ամեն մեկը փնտրում էր պատմություններ, իսկ մյուսը ՝ մարդկանց:
  3. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին: Նա նման չէր բոլորին: Խոսում էր բարձր, ոչ շշուկով, հետաքրքրասեր էր և բարեհամբույր:
  4. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են: Գրքերը նրա համար են ,որ մենք սովորենք նոր բաներ, մեծացնենք մեր գիտելիքները և դառնանք ավելի խելացի:
  5. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր: Կարդալը շատ կարևոր է ,որոհետև կարդալուց մենք ավելի խելացի և բանիմաց ենք դառնում:
  6. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը: <<Փոքրիկ իշխան>> Անտուան դը Սենտ-Էքզյուպերի <<Կարմիր մոլորակ>> Հայկ Աջապահյան
  7. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան: Նարինե Աբգարյան <<Մանյունյա>>, Հայկ Աջահայան <<Եգիպտոսի գաղտնիքները>> , Հովհաննես Թումանյան հեքիաթներ:

«Ի՞նչ կլիներ, որ Զատկի ձուն խոսեր» 🥚🐰🧺

Մի շատ գեղեցիկ օր մի զատկի ձու արթնացավ, բացեց աչքերը: Նա տեսավ, որ ինքը խանութում էր: Հետո մի տատիկ առավ նրան և տարավ տուն: Հետո ձուն խոսեց.

-Տատիկ տատիկ:

Տատիկը լսեց ձայնը և նայեց այս ու այն կողմ, բայց չտեսավ ձվիկին: Տատիկը տարավ ձվիկին տուն: Հետո նա ներկեց ձվիկին զարդանախշերով, իսկ հետո ձվիկին տեղադրեց թավա: Եվ ձվիկը շատ բարձր գոռաց.

-Տատիկ, տատիկ:

Տատիկը լսեց և նայեց ձվին: Նա զարմացավ ,իսկ ձուն ասաց.

-Տատիկ մի եռացրա ինձ ես իմ ընտանիքն ունեմ: Նրանք քո հավիկների մոտ են: Տատիկը նրան խղճաց և բաց թողեց:

🥚🐰🐰Տեղեկեություն Զատկի տոնի մասին

1.Զատիկը շարժական տոն է, այսինքն՝ ամեն տարի օրը փոխվում է։
Այն նշվում է գարնանը՝ առաջին լիալուսնի հաջորդ կիրակի օրը, որը տեղի է ունենում գարնանային գիշերահավասարից հետո։

2.Զատիկը նշվում է հիշատակելու համար, որ՝
Հիսուս Քրիստոս-ը խաչվելուց հետո երրորդ օրը հարություն առավ

Այս իրադարձությունը համարվում է քրիստոնեական հավատքի հիմքը՝

3.Զատիկը սկսել են նշել առաջին քրիստոնյաները՝

վաղ քրիստոնեական համայնքները (1-ին դարում)

Հիսուս Քրիստոս-ի աշակերտներըՀ ետագայում այն պաշտոնապես ձևավորվեց որպես տոն եկեղեցու կողմից, հատկապես Նիկիայի ժողով-ում (325 թ.), որտեղ որոշվեց նաև տոնի նշման կարգը։

4.Հայկական ավանդույթներով Զատիկին՝

մարդիկ միմյանց ասում են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»

ներկում են ձու (կարմիր՝ խորհրդանշում է կյանք և արյուն)

պատրաստում են տոնական սեղան:

Անտառի նշանակությունը մեր կյանքում

1.Աշխարհում կա ավելի քան 3 տրիլիոն ծառ։

2.Ամենաբարձր ծառերը գտնվում են Ռեդվուդ ազգային և նահանգային պարկ-ում։

3.Անտառները կարող են «շփվել» իրար հետ՝ արմատների և սնկային ցանցերի միջոցով (այս համակարգը երբեմն կոչվում է «անտառի ինտերնետ»)։

Որոշ ծառեր կարող են պաշտպանվել միջատներից՝ արտազատելով հատուկ քիմիական նյութեր։

Անտառներում ապրող շատ կենդանիներ կախված են միայն մեկ տեսակի բույսերից։

Արևադարձային անտառներում աճում է աշխարհի բույսերի մոտ կեսը։

Տայգա անտառները համարվում են աշխարհի ամենամեծ ցամաքային էկոհամակարգերից մեկը։

Անտառները կարևոր դեր ունեն անձրևների ձևավորման մեջ՝ պահպանելով խոնավությունը։

Որոշ ծառեր «քնում» են ձմռանը՝ դադարեցնելով աճը և խնայելով էներգիա։

Անտառները նաև նվազեցնում են աղմուկը՝ կլանելով ձայները։